Օրացույց |
|---|
| « Հունիս 2026 » | | Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 |
|
|
Գլխավոր էջ
Երեկ` ժամը 20ի սահմաններում անհայտ տականքը(ները) կոտրել են Հայազն Երիտասարդների Միաբանության կայքը`hem.do.am:Ամբողջությամբ ջնջվել է կայքի 2 տարվա արխիվը` հայտարարություններ,նկարներ,երգեր:Ստորների կողմից ջնջվել է նաև ամեն Հայի երազանք հանդիսացող Պատմական Հայրենիքի քարտեզը,որը տեղադրված էր կայքի վերնամասում:Ցավալի է,որ ազգային ուժերի հանդեպ այսպիսի քայլեր են իրագործվում:Ի հեճուկս բոլոր այսպիսի ճղճիմ քայլերի,Հայազն Երիտասարդների Միաբանությունը հայտարարում է,որ ոչ միայն չի դադարեցնում կամ թուլացնում իր ազգանվեր գործունեությունը,այլև խոստանում է լինել ավելի ակտիվ ու գործունյա: Շուտով կպատրաստվի Միաբանության նոր կայք:
Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք...
Սիրով Հայազն Երիտասարդների Միաբանության կենտրոնական մարմին
Просмотров:
1963
|
Добавил:
Armen
|
Дата:
16.01.2011
|
|
|
Կենտրոնական մարմնի անդամ ` Արմեն Էդուարդի Մկրտչյան
Ծնվել է 14.05.93թ ՀՀ,ք. Երևան:Սովորել է Վ.Թեքեյանի անվ. 92 դպրոցում(գերազանց),2-րդ ից 4րդ դասարան տեղափոխվել է թռիչքով:Գերազանցությամբ ավարտել է
դպրոցը:2009թ ընդունվել է ՀՊՄՀ Իրավագիտության բաժինը:2008թ օգոստոսից միացել է Հատուկ Գունդ երիտ. նախաձեռնությանը:2009թ հունվարից Հ.
Քանաքարյանի հետ դուրս է եկել Հատուկ Գնդից գաղափարական լուրջ տարաձայնությունների պատճառով,2009թ փետրվարի 18-ին ընկերների հետ հիմնադրել է
Հայրենասեր Երիտասարդների Միություն ազգային նախաձեռնությունը,ստեղծել է գաղափարախոսությունն ու ծրագիրը:Հուլիսի 1ին ընկերների հետ հիմնել է Հայազն
Երիտասարդների Միաբանություն հասարակական կազմակերպությունը:
2010թ փետրվարի 18-ին Հայազն Երիտասարդների Միաբանության առաջին համագումարին ընտրվել է կազմակերպության խորհրդի անդամ:29.10.2010թ ՀԵՄ երկրորդ
Համագումարի ժամանակ ընտրվել է կազմակերպության կենտրոնական մարմնի անդամ/գաղափարաքարողչական հարցերով պատասխանատու/ :
<
Կենտրոնական մարմնի անդամ` Հայկ Լևոնի Ղազարյան

Ծնվել է 14.10.92թ,ՀՀ,ք. Երևան:Սովորել է 156դպրոցում:Գերազանցությամբ ավարտելով դպրոցը,2009թ ընդունվել է ՀՊՄՀ իրավագիտության բաժին:2010թ մարտից
Հայազն Երիտասարդների Միաբանության անդամ է:29.10.2010թ ՀԵՄ երկրորդ Համագումարի ժամանակ ընտրվել է կազմակերպության կենտրոնական մարմնի անդամ
/քաղաքական հարցերով պատասխանատու/: Կենտրոնական մարմնի անդամ` Հրաչուհի Երվանդի
Թուրվանդյան Ծնվել է 26.04.1992թ,ՀՀ,ք. Երևան:1999-2009 սովորել է Գուրգեն Մահարու
անվան 176դպրոցում,2009թ ընդունվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժինը:2010թ Հոկտեմբերից Հայազն Երիտասարդների Միաբանության անդամ է:
14.12.2010թ ՀԵՄ Հատուկ ժողովում ընտրվել է Միաբանության կենտրոնական մարմնի անդամ`կազմակերպչայան հարցերով պատասխանատու: Կենտրոնական մարմնի անդամ `
Կարեն Ռուբենի Վարդանյան
Ծնվել է 10.07.1983թ,ՀՀ,ք. Երևան, 2000թ ավարտել է
Երևանի Սմբատ Բյուրատի անվ. 125դպրոցը: 2001-2003թ Ծառայել է Հայրենի Բանակին`Արցախի Մարտունու շրջանում: 2006ից ծառայում է Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցուն`սկզբում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,հետո Արցախի Գանձասարի վանական համալիրում:2010թ օգոստոսից Հայազն Երիտասարդների Միաբանության
անդամ է:29.10.2010թ Միաբանության երկրորդ Համագումարում ընտրվել է ՀԵՄ կենտրոնական մարմնի անդամ` կրթադաստիարակչական հարցերով պատասխանատու:
Կենտրոնական մարմնի անդամ `
Սիմավորյան Տիգրան Ծնվել է 9.04.1986թ:
Սովորել Միսակ Մանուշյանի թիվ 48 դպրոցում,1993-2003թթ,2003թ թվականին ընդունվել է Ագրարային Համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետ:2006թ թվականին
զորակոչվել է Բանակ,ծառայելով Քարվաճառում,2008-ին զորացրվել է:Բանակից վերադառնալով շարունակում է ուսումը:<<Հայկական Առաջին Ճակատ>
> ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների խմբի ակտիվիստ է:2010թ հուլիսից Միաբանության անդամ: 29.10.2010թ Միաբանության երկրորդ
Համագումարում ընտրվել է ՀԵՄ կենտրոնական մարմնի անդամ` ֆինանսական հարցերով պատասխանատու: Կենտրոնական մարմնի անդամ ` Տաթև Ֆոմբերգի Զարգարյան

Ծնվել է 07 10 1986թ ՀՀ,ք Արմավիր:Սովորել է Արցախի Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցում,այնուհետև Մեծամոր քաղաքի 2րդ միջնակարգ դպրոցում:2004թ
ընդունվել է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջի ռեժիսուրա բաժին:2007թ ընդունվել է ՀՊՄՀ Մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրա բաժինը:2010թ ընդունվել է
ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:Սեպտեմբերից մասնակցում է Միաբանության աշխատանքներին:14.12.2010թ Միաբանության Հատուկ
ժողովում ընտրվել է ՀԵՄ կենտրոնական մարմնի անդամ` մշակութային հարցերով պատասխանատու: Կենտրոնական մարմնի անդամ ` Հերմինե Գեորգիի Կաֆյան
Ծնվել է 04.04.1990թ, Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում
, 1992թ-ից ապրում է Երևանում: 2007թ ավարտել է Երևանի թիվ 103 միջնակարգ դպրոցը, ընդունվել Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Նախադպրոցական և Սկզբնական
Հատուկ Կրթության ֆակուլտետ: 2008թ ընդունվել է Երգի Պետական Թատրոնի Հաղորդավարության բաժինը,ավարտել է 2010թ: 2010թ հունիսից Հայազն Երիտասարդների
Միաբանության անդամ է: 29.10.2010թ միաբանության երկրորդ համագումարում ընտրվել է ՀԵՄ կենտրոնական մարմնի անդամ` լրատվական հարցերով պատասխանատու
:
<<Փառքի Պահապաններ>> ռազմահայրենասիրական ակումբի պատասխանատու `
Սուրեն Վուրգի Ոսկանյան
 Ծնվել է 07.03.80թ,ՀՀ,ք. Սիսիանում:Սովորել է 187,այնուհետև Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվ. 4րդ դպրոցում:1997-2001թ սովորել է Վ.Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում/մոտոհրաձգային ֆակուլտետում/:2001-2005թ սովորել է Հր. Աճառյանի անվ. համալսարանում/իրավաբանական ֆակուլտետ/:Անդամակցում է Հանրապետություն կուսակցությանը:2010թ հունվարի 28ին հիմնադրել է ''Փառքի Պահապաններ'' Ազատամարտիկների Զավակների Միավորումը,որը շուտով կցել է Հայազն Երիտասարդների Միաբանությանը:2010թ փետրվարից Հայազն Երիտասարդների Միաբանության անդամ է:29.10.2010թ ՀԵՄ երկրորդ Համագումարի ժամանակ նշանակվել է <<Փառքի Պահապաններ>> ռազմահայրենասիրական ակումբի պատասխանատու:
|